February 18

Թումանյանական խառնաշփոթ

Լինում է չի լինում մի աղքատ մարդ: Ես աղքատ մարդը ինքան աշխատում, չարչարվում էր միևնույն է աղքատ էր մնում: ՈՒորոշում է,որ պետք է գնա Աստծու մոտ:

Անտառի ճանապարհով գնալիս նա տեսնում է հեռվում մի ծտի ոտը փուշ է մտել ու չի կարողանում հանի: Ու այդ կողմերում մի պառավ փայտ էր ման գալիս, որ հաց թխի: Մոտենում է պառավին ասում.

-Ոտիցս փուշը հանի կրակդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ գլուխս պահեմ:

Պառավը փուշը հանում է, կրակը վառում: Մեկ էլ ծիտը հետ է գալիս, թե՛ փուշս տուր , թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ լոշիկդ առնեմ դուրս թռչեմ:ՈՒ լոշիկը առնու թռչում: Աղքատ մարդը շարունակում է ճանապարհը ու հանդիպում է գայլին: Գայլը հարցնում է, թե ուր է գնում :Աղքատ մարդը պատմում է թե նա ուր է գնում: իսկ գայլը խնդրում է մարդուն, որ իր մասին էլ հարցնի, ասի Աստծուն ,որ գայլը միշտ սոված է, նա ինչ անի: Եվ աղքատ մարդը շարունակում է ճանապարհը:

Գնում գնում ու էլի են ծտին է հեռվում տեսնում:Սա արդեն եկել էր հովիվի մոտ, ով նստած միայն կաթ էր ուտում: Եվ իր լոշիկը տալիս է հովվին ու ինքը թռչում գնում: Մեկ էլ հետ է գալիս, թե իմ լոշիկը տուր ,թե չԷ գառնուկիդ կառնեմ ու կթռչեմ: Հովիվը մի գառ է տալիս, ու ծիտը թռչում: Մարդը շարունակունմ է ճանապարհը: Այս անգամ էլ հանդիպում է մի սիրուն աղջկա: Ես աղջիկն էլ է հարցնում թե ուր է գնում: Ես մարդը պատմում է: Աղջիկն էլ է խնդրում ,որ իր կողմից էլ մի բան ասի Աստծում:«Ես հարուստ եմ,առողջ, բայց երջանիք չեմ ինչ անեմ»: Մարդը համաձայնվում է ու շարունակու իր ճանապարհ: Գնում, գնում մեկ էլ մի գյուղ է մտնում: Մոտենում է մի տան պատուհանին, որտեղ հարսանիք էր, բայց մսացու չունեին: Հանկարծ որտեղից որտեղ են ծիտը ներս է մտնում ու գառը տալիս էս մարդկանց: ՄԻ քիչ հետո հետ է գալիս.« Իմ գառը հետ տվեք, թե չէ հարսիկին կառնեմ դուրս կթրչեմ»: Ծիտը հարսին առնում է ու թռչում:

Ես մարդը շարունակում է գնում հասնում մի գետի ափին որտեղ մի չորացած ծառ է լինում: Ծառը հարցնում է, թե ուր է գնում: Ես մարդը պատմում է: Ծառն ել իր հերթին է խնթրում, որ մի բան հարցնի.« Ես ամառ ձմեռ չոր եմ ինչ անեմ որ կանաչեն»:

Աղքատ մարդը գնում է հասնու մի մեծ ժայռի, որտեղ նստած էր մի ալևոր ծերունու կերպարամքով Աստվածը: Ես մարդը պատմում է իր դժբախտությունը, իսկ Աստված նրան ասում է « Հանգիստ գնա քո բախտը տվեցի»: Աղքատ մարդը պատմում է նաև գայլի, աղջկա,և ծառի մասին: Ծառի մասին ասում է ,որ իր տակը ոսկի կա միջև չհանեն չի կանաչի: Աղջկա մասին ասում է.« Միջև քո կյանքի ընկերոջտ չգտնես ուախ չես լինի»: Գայլի մասին էլ ասում է, որ նա պիտի մի անխելք մարդ ուտին, որ կշտանա:

Աղքատ մարդը վերադառնում է հանդիպում է ծառին փոխանցում է Աստծու ասածը: Ծառն ասում է մարդուն, որ նա ոսկին հանի՝ համ իրեն օգուտ կլինի համ ծառին: Աղքատ մարդը ասում է « ՉԷ՛, ես գնում եմ բախտս գտնեմ, ես ժամանկ չունեմ»: Նույն ճանապարհով ետ վերադառնալու ժամանակ հանդիպում է ծիտիկին նա հարսիկին տալիս է աշուղին, որ պահի: Ինքն էլ թրչում գնում է:Հետո հետ է գալիս,թե իմ հարսիկը ետ տուր:Աշուղն էլ ասում է.«Հարսիկը գնաց իրենց տուն»:Ծիտը դես է թրչում դեն է թրչում աշուղի սազը առնում ու թրչում:Հետո մարդը հանդիպում է աղջկան:Աղջկան պատմում է Աստծու ասածը:Իսկ աղջիկը առաջարկում է,որ մնա իր հետ,մարդը ասում է.«ՉԷ,՛ես ժամանակ չունեմ գնում եմ բախտս գտնեմ»:Հասնում է գայլին,պատմում ծառի,աղջկա մասին:Գայլին էլ փոխանցում է աստծու ասածը:Գայլն էլ ասում է .«Էլ քեզանից ուրիշ ինչ անխելք մարդ» ու ուտում է անխելք մարդուն:Իսկ ծիտը նստած ծառի ճյուղին երգում է.

Ծընգլը,մընգլը,

Փուշիկ տվի,լոշիկ առա,

Լոշիկ տվի,գառնիկ առա,

Գառնիք տվի,հարսիկ առա,

Հարսիկ տվի,սազիկ առա,

Սազիկ առա,աշուղ դառա,

Ծընգլը, մընգլը,

Ծիվ՜,ծիվ՜:

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց,ծիտը թռավ գնաց՜,հեքիաթն էլ վերջացավ՜:


Posted 18 Feb 2022 by manemughnecyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*