May 11

Առյուծ

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում էկիսաանապատներում և անապատներում:

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկումետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նակշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծըգիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծինհամարում են անտառի արքա, ինչպես նաևգազանների արքա: Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկկենդանի է: 

Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպեն կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծընույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջտարել ցուլ կամ կով:

Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում ենհիվանդ, թույլ կենդանիներին: 

Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկթույլտվությամբ է կարելի որսալ միայնկենդանաբանական այգիների համար: Առյուծներկան նաև Երևանի կենդանաբանական այգում: 

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որսովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում(մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչմիագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում եներկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանցիրարից բաժանվելու և միասին են մեծացնում իրենցձագերին:

Առաջադրանք

1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրումէ.
Ա. լեռներում, Բ. անտառներում, Գ. անապատներում  Դ. դաշտավայրերում:

2. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.
• 500 կգ,• 1 տոննա,• 250 կգ


3. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որսանելիս.

Ա. Չի թաքնվում, անմիջապես հարձակվում է: Բ. Թաքնվում է և գաղտագողի հարձակվում4. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
Ա. Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են: Բ. Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուները և էգեր: Գ. Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:Դ. Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինումեն մեկ արու և շատ էգեր:5. Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրսգրիր այդ հատվածը:6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:

7. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.  
Գեղեցիկ-տգեղ
Թույլ- ուծեղ
Շատ-քիչ
փոքր-մեծ


8. Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական: 

9. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր երկու բառ։

Գեղեցիկ, ուժեղ, համարձակ,

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս. 
• թիվ,• առարկա,• գործողություն,• հատկանիշ


Posted 11 May 2023 by manemughnecyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*